Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից մայիսի 4-ին վնասվածքներով հայտնաբերված եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը տառապում է էպիլեպսիայով: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ տղամարդը դեղերը խմած չի եղել եւ փողոցում էպիլեպսիկ նոպաներ են առաջացել մոտը, որի հետեւանքով ինքնավնասվել է՝ գլխի շրջանում ստանալով քերծվածքներ: