News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուի հրաժեշտի ելույթից հետո կուսակցության վերնախավը հերթով չեղյալ է հայտարարում կամ հետաձգում այն միջոցառումներն ու հանդիպումները, որոնք նախատեսված էին Դավութօղլուի մասնակցությամբ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը փաստորեն մինչեւ մայիսի 22-ը չի էլ համբերել եւ արդեն նրա հրահանգով Ահմեդ Դավութօղլուին հեռացնում են ցանկացած քաղաքական կամ հասարակական գործունեություններից։

Նշվում է, որ Դավութօղլուն զրկվել է նաեւ խորհրդարանական խմբակցության ժողովներ անելու հնարավորությունից, իսկ նրա մասնակցությամբ առաջիկա միջոցառումները կմ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել են մայիսի 22-ից հետո։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարեց իր հեռանալու մասին։ Փորձագետները շեշտում են, որ Դավութօղլուն հեռացվել է նախագահ Էրդողանի ճնշման տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ