Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ մայիսի 6-ին, հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ եւ քննարկել նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին: