News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել Գերմանիայի իշխանությունների վրա,  որպեսզի Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձեւում չօգտագործի ցեղասպանություն բառը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

«Գերմանիայի կառավարության կողմից ընդունվել է, որ դա ցեղասպանություն է, որն  ունենալու է համապատասխան հետեւանքներ: Գերմանիայի ներքաղաքական կյանքում կարող են լինել համապատասխան որոշումներ, վարչաիրավական ակտեր , որոնք ենթադրելու են համապատասխան կետերի ներգրավում իրենց որոշումների մեջ՝ ելնելով նրանից, որ իրանց պետության խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն:  Դրանից  Թուրքիան վախենում է, հասկանում է՝ ինչի առաջ է կանգնած եւ փորձում է իր վերջին լծակները կիրառել, հայտարարություններ անել:  Դուք գիտեք, թե Գերմանիայի կառավարությունն ինչքան է կախված Թուրքիայից, երկու պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են, Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունն է բանակի հզորությամբ, Գերմանիայի այսօրվա փախստականների քաղաքականության իրականացման համար Թուրքիան կենտրոնական դերակատարություն ունի: Բացի դրանից՝ Գերմանիայում մի քանի միլիոն Գերմանիայի քաղաքացիներ են ապրում՝ թուրքական արմատներով, որոնք ներազդում են Գերմանիայի ներքաղաքակնության վրա, դա էլ են օգտագոծում եւ կօգտագործեն: Բայց ես հույս ունեմ, որ Գերմանիայի իշխանություններն ամեն դեպքում կիրագործեն այն, ինչը որոշել են անել»,-ասաց նա:

Հարություն Գրիգորյանի խոսքով, Գերմանիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները ՝ ՔԴՄ եւ ՍԴՄ կուսակցությւոնները, պարբերաբար հայտարարում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել.«Այսինքն,  սահման կա, որից Գերմանիան անցել է եւ վերադարձ չի լինի եւ ակնկալվող բանաձեւը կընդունվի, Բունդեսթագի բոլոր խմբակցությունները կողմ կքվեարկեն: 4 ֆրակցիա կա Բունդեսթագում, 4-ն էլ դրա կողմնակիցը պետք է լինեն, թե տեքստն ինչպիսին պետք է լինի, ես տեղյակ չեմ եւ թե այդ տեքստն ինչքանով կփոփոխվի, չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ փոփոխություն կլինի եւ ակնկալում ենք, որ «ցեղասպանություն» բառը կլինի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացրել է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը։

Հիշեցնենք, որ ապրիլին Երեւան կատարած այցի ժամանակ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդա  Քրիսթոֆ Բերգներն ասել էր, որ հունիսի սկզբին Բունդեսթագում քննարկվելու է բանաձեւի նախագիծը, որը հաստատելու է, որ այն ինչ մեկ դար առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում իրականում ցեղասպանություն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ