News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող  է հաբ կամ տարանցիկ կետ դառնալ Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների միջեւ առեւտրում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հայաստանում ՌԴ-ի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: 

«Հայաստանի շուկան բավականին փոքր է: Այն կարող էր հանդես գալ որպես հաբ կամ տարանցիկ կետ Իրանի, Վրաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ առեւտրի համար: Ամենակարեւորը, իհարկե, Իրանն է», — ասել է նա:

 Նրա խոսքով, Հայաստանի տարածքը տարանցման համար օգտագործելու առումով հետաքրքրությունը հսկայական է, բայց գոյություն ունի խնդիր, որը կապված է տրանսպորտային լոգիստիկայի կազմակերպման դժվարությունների հետ:  «Անհրաժեշտ է դեպի Իրան երկաթգիծ կառուցել եւ ավարտել աբխազական երկաթուղու Ռուսաստան տանող հատվածը: Կան մի շարք քաղաքական հարցեր, որոնց լուծմանն է սպասում բիզնեսը», — պարզաբանել է Բաբկոն:

Բայց,   տարանցումից բացի, շատ հեռանկարային կարող է լինել առեւտուրը հենց Հայաստանի հետ, հետեւում է առեւտրական ներկայացուցչի խոսքերից: 

«Ռուսաստանյան մեքենաշինական արտադրանքի մատակարարումները Հայաստան լիովին հնարավոր են եւ պահանջված, մեր տեխնիկան գնահատվում է Հայաստանում: Վաճառքի խթան կարող է հանդիսանալ արտահանման աջակցման ծրագիրը, որն իրականացվում է Ռուսաստանում: Դրան մասնակցում են Ռուսաստանի արտահանման կենտրոնը, ԷԿՍԱՐ-ը, Ռոսէկսիմբանկը: Վարկային գիծ բացելու հնարավորության հայտնվելը  գրավում է կողմերին», — կարծում է Բաբկոն:

Նա նշել է, որ այժմ Հայաստանի շուկայում այնքան էլ շատ չեն սպառողները, որոնք ի վիճակի են միանգամից սեփական փողով գնել, բայց նրանք կան: Հատով բուլդոզերներ են գնում, տրակտորներ, կոմբայններ, հավելել է նա: 

Առեւտրական ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ Հայաստանում հետաքրքրություն կա ռուսաստանյան ավտոարդյունաբերության նկատմամբ.   «Ռուսաստանյան ավտոմեքենաները լիովին պահանջված են: Այժմ  «Գազելները» շատ ակտիվորեն վաճառվում են, մեր նոր  «Գազել» ավտոբուսներն են հայտնվել, դրանք հաճույքով օգտագործում են: Նաեւ նոր   «Նիվաներ» են մատակարարվում:

Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ի արտահանողների վրա որքանով է ազդել ռուբլու նկատմամբ դրամի ամրապնդումը, նա ասել է, որ կողմերի միջեւ առեւտուրը կատարվում է դոլարային գներով.  «Ինչ վերաբերում է Ռուսաստանից արտահանմանը, հարցեր ի հայտ չեն եկել, այժմ շատ մեքենա է ներմուծվում, որովհետեւ դա շահավետ է: Իսկ նույն կոնյակն արտահանելը ոչ շահավետ է դարձել, որովհետեւ մենք ռուբլով գներ ենք առաջարկում, որոնք դոլարի նկատմամբ ցածր են դարձել»:

Ռուսաստանյան բիզնեսը, շարունակել է Բաբկոն, ներկա է Հայաստանի արդյունաբերության գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում` առեւտրական արտադրանքի, գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի: 

«Այժմ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որով մենք ակտիվորեն զբաղված ենք:  Այստեղ ռուսաստանյան բիզնեսն այնքան ուժեղ չէ,  այդ պատճառով անհրաժեշտ է վերականգնել զրույցները «Ռոսագրոլիզինգի» վերաբերյալ: Կգործի նաեւ Ռոսսելխոզբանկը: Առայժմ այն Հայաստանում աշխատում է որպես ներկայացուցչություն, ոչ թե գործառնական բանկ», — ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ