News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիր շրջանակներում, մայիսի 6-ին,  «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության եւ չինական  Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD  եւ Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկության միջեւ ստորագրվել է  պայմանագիր՝ «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար: Պայմանագիրը ստորագրել են ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը եւ  EFACEC Electrical Equipment  ընկերության նախագահ  Յու Վանգը:

Չինական համատեղ ձեռնարկությունը ծրագրի գլխավոր կապալառու է ընտրվել ԲԷՑ ՓԲԸ հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հայաստանի էներգահամակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ (23,4 մլն ԱՄՆ դոլար): Այդ ծրագրի արդյունքում «Ագարակ» փոխանջատիչ կայանի փոխարեն մայրաքաղաք Երեւանից 385կմ հեռավորության վրա, պետք է կառուցվի «Ագարակ-2» 220/110/6կՎ ենթակայանը՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով:  «Շինուհայր» 220/110/35/6կՎ ենթակայանի վերակառուցմամբ եւս նախատեսվում է  1961 թվականին շահագործման հանձնված ենթակայանը վերազինել ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 271ՄՎԱ է: Ենթակայանը գտնվում է մայրաքաղաք Երեւանից մոտ 235 կմ հեռավորության վրա: Գլխավոր կապալառուն երկու ենթակայանների հետ կապված աշխատանքները պետք է ավարտի  2018 թվականին:

ԲԷՑ  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը շնորհավորել է չինացի գործընկերներին ու նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիրը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակրգի համար, ուստի այն պետք է իրականացվի ժամանակին ու բարձր որակով: Արամ Անանայանի խոսքով ծրագրի արդյունքում  կբարելավվի  Հայաստանի էներգահամակարգի արդյունավետությունը, կբարձրացվի ներքին էներգահաղորդման ցանցի արդյունավետությունն ու  տարածաշրջանի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, դրանից բացի հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային փոխանակումները՝ Հայաստանի եւ Իրանի էներգահամակերգերի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ