News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: 

Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչեւ 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր այլընտրանքային էներգետիկայի եւ էներգախնայողության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, բնապահպանության, թափոնների, ջրային ռեսուրսների կայուն կառավարման եւ այլ ոլորտներում: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականները, ինչպես նաեւ ՀՀ-ում կայուն զարգացման տեսակետից բազմակողմանի ուսումնասիրությունները, հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Հայեցակարգն արժանացել է խորհրդի հավանությանը եւ ընդունվել ի գիտություն:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Այնուհետեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ զեկույցով, ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հատուկ նստաշրջանի քննարկումների արդյունքները: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քննարկումների ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով ամփոփվել է 2000 թվականին ընդունված «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագիրը եւ ընդունվել «Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ–2030» ծրագիրը: Ըստ նախարարի՝ «Հազարմյակի զարգացման նպատակներ» ծրագրի ամփոփումը ցույց է տվել, որ իրենց առջեւ դրված նպատակներին ՄԱԿ-ի անդամ երկրներն ամբողջովին հասնել չեն կարողացել, իսկ իբրեւ հիմնական խոչընդոտ նշվել է 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեեւ  ճգնաժամը չի շրջանցել նաեւ Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական եւ Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարեւոր գործոն են եւ միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է: 

Ամփոփելով օրակարգային երկու հարցերը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է.  «Ուրախ եմ փաստել, որ այս համատեքստում Հայաստանն առաջ է բազմաթիվ երկրներից, սակայն դեռեւս շատ անելիքներ կան: Այժմ մենք պետք է հնարավորինս արագ սկսենք ու ավարտենք կայուն զարգացման նպատակների ու թիրախների տեղայնացման գործընթացը՝ մշակելով համապատասխան չափորոշիչները»: Վարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին՝ այս աշխատանքները համարել առաջնահերթ ու ամբողջությամբ աջակցել համապատասխան աշխատանքային խմբի գործունեությանը: 

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Երիցյանին խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը: Աշխատանքների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման առումով վարչապետ Աբրահամյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը խորհրդի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ