News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թուրքական Cumhuriyet պարբերականի խմբագիր Ջան Դյունդարը մայիսի 6-ին դատարանի դիմաց հայտարարություն անելու ընթացքում զինված հարձակման է ենթարկվել։

Թուրքական Cumhurıyet-ի փոխանցմամբ՝ Cumhuriyet-ի խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը մայիսի 6-ին մասնակցել են իրենց դեմ դատական նիստին։  Դատական նիստի ընդմիջմանը Ջան Դյունդարը լրագրողների համար հայտարարությունէ  արել, երբ մի տղամարդ բղավել է «հայրենիքի դավաճան» ու ատրճանակով երկու կրակոց արձակել։

Կրակելու հետեւանքով վիրավորվել է NTV-ի թղթակիցը։  Զինված տղամարդուն ձերբակալել են։

Նշենք, որ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին դատում են Էրդողանի հրահանգով, քանի որ նրանք համարձակվել են բացահայտել ու ապացուցել, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները զենք են ուղարկում Սիրիայի ահաբեկիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ