News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհական գյուղացիական կուսակցության առաջնորդ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ հարկավոր է զինել փախստականներին եւ ուղարկել պայքարել հայրենիքի ազատության համար:

«Մենք պետք է, մարդասիրական նկատառումներից ելնելով, ընդունենք կանանց եւ երեխաներին, եթե նման անհրաժեշտություն լինի, նման կոչ է անում նաեւ Սրբազան հայրը (Հռոմի Ֆրանցիսկոս պապը): Իսկ տղամարդկանց հարկավոր է զինել եւ ուղարկել իրենց երկրի ազատության համար պայքարելու»,- հայտարարել է նա:

Ըստ Gazeta-ի, նա նաեւ հավելել է, որ Լեհաստանը երբեք չի համաձայնի փախստականների ավտոմատ տեղաբաշխմանը:

Ավելի վաղ այդ երկրի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել էր, որ երկիրը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ