News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը գլխավորել է The Economist պարբերականի կազմած «գողական կապիտալիզմի» վարկանիշը, երբ բիզնեսի հաջողությունն ուղղակիորեն կախված է պաշտոնյաների եւ իշխանության ներկայացուցիչների հետ անձնական ծանոթությունից:

Economist-ը տվյալներ է վերցնում ամերիկյան Forbes ամսագրի միլիարդատերերի ցանկից. կարողություն, ոլորտ, եկամտի աղբյուր: Եթե եկամտի աղբյուր է հանդիսանում իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապը, Economist-ն այդպիսի գործարարին «գողական» է համարում:

Բրիտանական պարբերականի վարկածով, այդպիսի ոլորտներից են հատկապես խաղային բիզնեսը, նավթագազային եւ պաշտպանական հատվածները, բանկային, անշարժ գույքի ոլորտները եւ ենթակառուցվածքային նախագծերը:

«Գողական կապիտալիզմի» վարկանիշում Ռուսաստանը բացարձակ առաջատար է, երկրորդ տեղում Մալազիան է, երրորդ հորիզոնականում՝ Ֆիլիպինները: Հնգյակում ներառվել են նաեւ Սինգապուրը եւ Ուկրաինան:

Ըստ Gazeta-ի, վարկանիշի առաջին տասնյակում ներառվել են նաեւ Մեքսիկան, Ինդոնեզիան, Թուրքիան, Հնդկաստանն ու Թայվանը: Չինաստանը 11-րդ հորիզոնականում է, ԱՄՆ-ն՝ 16-րդ, Ֆրանսիան՝ 18-րդ: Գերմանիան 22-րդ տեղով եզրափակում է վարկանիշը:

Պարբերականը նշում է նաեւ, որ 2004-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում «գողական» ոլորտներում վաստակող միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 385%-ով՝ կազմելով շուրջ 2 տրիլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ