News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի տարբեր եկեղեցիների եպիսկոպոսների եւ այլ հոգեւորականների պատվիրակությունն այցելել է Հայոց պատրիարքին՝ Սուրբ Զատկի մաղթանքներ փոխանցելու պատրիարքին եւ հոտին: Այս մասին ասված է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի կայքում

Երուսաղեմի եկեղեցիների ներկայացուցիչները տարբեր պատրիարքարաններում հանդիպելու սովորույթ ունեն: Նրանք եղբայրական եւ անկեղծ մթնոլորտում բարեմաղթանքներ են փոխանակում: Այս ավանդույթը նվիրված է Սուրբ Ծննդին եւ Զատկին:

Լատինական պատրիարք Ֆուադ Տվալը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից հետո իրենց հայ եղբայրներին հավաստում են. նրանց հավատակից եղբայրները աղոթում են բոլոր հայերի համար, որոնք տառապանք են կրել եւ շարունակում են տառապել մի շարք երկրներում:

«Մենք հիշում ենք ցեղասպանության իրադարձությունները եւ աղոթում, որ դրանք երբեք մոռացության չմատնվեն: Ցավոք, շատերն են մոռանում...»,- ասել է նա:

Հայոց պատրիարք Մանուկյանը շնորհակալություն է հայտնել պատրիարք Տվալին եւ մյուս եկեղեցիների ներկայացուցիչներին՝ նշելով, որ Զատկի խորհուրդը բոլոր քրիստոնյաների սրտերում է: Նա նաեւ ընդգծել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Ցեղասպանության օրերին Լատինական եկեղեցու եւ Վատիկանի աջակցության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ