News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում կյանքը շարունակվում է բնականոն հունով: Քաղաքում գործում են դպրոցները, մանկապարտեզը, պետական բոլոր հիմնարկները, սպասարկման կետերը:

Բակերում աշխուժություն կա: Երեխաները խաղում են, կանայք ու ծերերը բակերում հավաքված զրուցում: Ճիշտ է՝ զրույցի հիմնական թեման շփման գծի վիճակն է, բայց կենցաղային հարցերն էլ չեն մոռանում:

Ապրիլյան պատերազմի օրերին Մարտունի քաղաքից երեք զինծառայող է զոհվել: Այս քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակել է ապրիլի առաջին օրերին, արկերից մեկն ընկել էր քաղաքի գերեզմանատանը, իսկ մյուսը` բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Դրանից հետո քաղաքի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Մարտունեցիները հպարտությամբ ասում են՝ 90-ականներին էլ իրենց շրջանը ամենապաշտպանվածներից է եղել, այսօր էլ վստահ են, որ սահմանին գտնվող իրենց որդիներն ու ամուսինները անառիկ կպահեն իրենց քաղաքը:

Մարտունեցիները ասում են՝ իրենք ոչ 1990-ականներին են լքել քաղաքը, ոչ էլ այսօր են պատրաստվում:

«Կռվող զինվորը պիտի իմանա, որ իրեն սպասում են: Ինչի փախչեմ, ես էս տանը կմնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքի բնակչուհիներից մեկը:

Մարտունեցիները, որոնք տարիներ շարունակ ապրել են ադրբեջանցիների հետ կողք կողքի, նշում են, որ ադրբեջանցին վախկոտ է:

«Թուրքը մեր քաղաքը չի մտնի: Էն ժամանակ չի մտել ու հիմա էլ չի մտնի»,- ասում են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ