News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի դաշնակիցը մնալ, բայց, չնայած դրան, Վաշինգտոնն իր մտահոգությունը կհայտնի այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

«ԱՄՆ-ն ու Թուրքիան ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, եւ մենք թուրքերի հետ արդյունավետորեն աշխատում ենք «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում»,- ասել է Էռնեստը:

Միաժամանակ, ըստ նրա, «դա Միացյալ Նահանգներին, եւ նույնիսկ նախագահին չի խանգարում մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կառավարությունը բավականաչափ հավատարիմ չէ իր երկրում մարդու հիմնական իրավունքների պաշտպանության սկզբունքին, ինչը, ի դեպ, ամրագրված է թուրքական սահմանադրությամբ»:

«Մենք մտադիր ենք արդյունավետորեն համագործակցել Թուրքիայի հետ ԻՊ-ի դեմ ռազմական արշավում եւ հրապարակայնորեն եւ մասնավոր կարգով կոչ անել հետեւել այն սկզբունքներին, որոնք ամրագրված են թուրքական սահմանադրությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ