News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 21-ի սահմաններում:

Նախնական տեղեկություններով՝ շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել  19-ամյա Վ. Միկիչյանը՝ ձեռքերի մատները պայթյունից մասնատված վիճակով: Տուժածի վիճակը գնահատվում է ծանր, նրան այժմ տեղափոխում են Երեւան:

Դեպքի վայրում աշխատում են Գուգարքի ոստիկաններն ու քննչական խումբը: Դեպքը տեղի է ունեցել տան նկուղում։ Հայտնաբերվել է նաեւ պայթած պարկուճ:

Մանրամասները՝ առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ