News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ ենք անում այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու պատճառով հարձակումների ենթարկված Կարո Փալյանի՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի անվտանգության համար, կարող են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ստեղծած հատուկ կայքի միջոցով դիմել Պետդեպարտամենտին, Amnesty International եւ Human Rights Watch կազմակերպություններին եւ նրանց կոչ անել հանդես գալ Կարո Փալյանի պաշտպանությամբ:

Թուրքիայի խորհրդարանում ու Սահմանադրական հանձնաժողովում Կարո Փալյանի վրա կատարված հարձակումների տեսագրությունները հրապարակվել ու ցուցադրվել են բազմաթիվ լրատվամիջոցներով: Նրա անվտանգությամբ մտահոգված քաղաքացիները կարող են այս կայքում դիմել Պետդեպարտամենտի քարտուղար օգնական Թոմ Մալինովսկուն,՝ Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեն Ռոֆին եւ Amnesty International – USA ընկերության գործադիր տնօրեն Մարգարեթ Հուանգին: Այս երեք պաշտոնյաններին հասցեագրված իրենց նամակներով Կարո Փալյանի անվտանգության պաշտպանները կոչ են անում բարձրաձայնել նրան նկատմամբ ուժգնացող սպառնալիքի ու բռնությունների մասին եւ դատապարտել Փալյանի դեմ ատելություն սերմանողներին»,-ասված է հայտարարությունում:

Ավեի վաղ, այս շաբաթ, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ էր արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին բարձրաձայնել ԱՄՆ-ի մտահոգությունը Կարո Փալյանի անվտանգության վերաբերյալ: Մայիսի 3-ին ուղարկված նամակով Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Փալյանին համեմատել է հայ լրագրող Հրանտ Դինքի հետ, որին 2007-ին օրը ցերեկով սպանել էին Թուրքիայում: «Դինքի սառնասիրտ սպանությունից առաջ էլ էր «Հայ դատի» հանձնախումբը կոչ արել ԱՄՆ –ին հրապարակավ մտահոգություն հայտնել նրա անվտանգության կապակցությամբ: Ցավոք, ոչ մի նման հայտարարություն չեղավ: Դատապարտման հրապարակային բառերը հնչեցին միայն նրա մահից հետո»,- նշել է Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ