Թուրքիայի խորհրդարանում քվեարկության չի դրվել օրեր առաջ մեծ սկանդալներով օրակարգ մտած, պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի մասին հայտնի դառնալուց հետո իշխող կուսակցության պատգամավորների ստվար մասը խորհրդարան չի այցելում, ինչի հետեւանքով քվորում չի ապահովվել քվեարկելու սեփական նախաձեռնությամբ ներկայացված օրինագիծը։

Նշվում է, որ պատգամավորները սպասում են մայիսի 22-ին կուսակցության նոր նախագահի եւ վարչապետի ընտրությանը, որից հետո նոր անցնելու են խորհրդարանական քվեարկություններին։

Նշենք, որ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը մեջլիս է մտել նախագահ Էրդողանի հրահանգով եւ ուղղված է քուրդ պատգամավորների դեմ։