News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մայիսի 14-ին ամուսնացել է Սելչուք Բայրաքթարի հետ։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Էրդողանի դստեր հարսանեկան արարողության ժամանակ որպես  հարսանեկան վկաներ հանդես են եկել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ այլ արտասահմանցի պաշտոնյաներ։

Նշվում է, որ Էրդողանն ու իր ընտանիքը հարսանեկան արարողության վայր են մեկնել ուղղաթիռով։

Նշենք, որ 36-ամյա Սելչուք Բայրաքթարը անօդաչու թռչող սարքերի գծով դոկտորական է պաշպանել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, որից հետո Թուրքիայում իրականացնում է տեղական անօդաչու թռչող սարքերի ստեղծման խոշոր ծրագիր պետության հովանավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ