News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոցցանցերից միշտ ստացել եմ սպառնալիք կամ հայհոյանք, որի թիրախում է եղել իմ հայ ինքնությունը: Այդ մասին NEWS.am֊ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը:

Հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցածից հետո Դուք անհանգստանո՞ւմ եք Ձեր անվտանգության ու կյանքի համար։

Ոչ միայն ինձ, այլ Թուրքիայում ընդդիմությանը փորձում են լռեցնել եւ մարսել։ Մենք էլ շարունակում ենք պայքարել։ Իհարկե, հայ ընդդիմադիր լինելու դեպքում վտանգը ավելի մեծ է։ Մեջլիսում տեղի ունեցող դեպքը ծրագրավորված էր ու  ատելության հողի վրա ինքնադատաստանի փորձ էր։

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են Թուրքիայի ազգայնականների կամ իշխանությունների կողմից:

Սոցցանցերից միշտ ստացել եմ սպառնալիք կամ հայհոյանք, որի թիրախում է եղել իմ հայ ինքնությունը։ Խորհրդարանում տեղի ունեցող դեպքից հետո ավելի շատ տեսանելի են դարձել ինձ աջակցողների ուղերձները։

«Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության պատգամավորների թիրախավորումներն ու նրանց հասցեին վիրավորանքները  շարունակում են։ Դա էլ ղեկավարվում է նախագահական պալատի կողմից։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է։ Այդ փաստը ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։

Ահմեդ Դավութօղլուի՝ պաշտոնից հեռացումը նշանակում է նաեւ Թուրքիայում ռեժիմի փոփոխության քայլերից մեկը։ Իշխանությունում գտնվող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների ասածի պես «ամեն ինչից հետո Թուրքիայում այլեւս հնարավոր չէ խոսել վարչապետության պաշտոնի մասին»։ Էրդողանը Դավութօղլուից հետո փնտրում է այնպիսի մեկին, ով լսելու է իր խոսքը։ Մենք դա անվանում ենք քաղաքացիական հեղաշրջում։

Մինչ Դավութօղլուն ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու քայլեր էր ձեռնարկում, Էրդողանը քաղաքացիական հեղաշրջում կատարեց եւ անմիջապես հետո իր ելույթում նշեց հետեւյալը. «Դուք՝ ձեր, մենք էլ՝ մեր ճանապարհով»։ Փաստորեն, Էրդողանը ոչնչացրեց ամենափոքր քայլերը։ Թուրքիան ամեն օր ավելի է հեռանում  ժողովրդավարությունից։

Պատգամավոր եղած ժամանակ ինչ-որ աշխատանքներ արե՞լ եք Ստամբուլի հայ համայնքը համախմբելու համար։

Երկար տարիներ ղեկավարել եմ համայնքի տարբեր հաստատությունները։ Հայ համայնքի խնդիրները լավ գիտեմ։ Պատգամավոր ընտրվելուց առաջ խնդիրների լուծման համար պայքարում էի, հիմա էլ նույն պայքարը տալիս եմ խորհրդարանում։ Թուրքիայի հայերը մի քանի տարի առաջ ապրում էին ավելի հանգիստ ժամանակաշրջանում, իսկ հիմա զգում են Հրանտ Դինքի  ասած «աղավնու հուզմունքը», այսինքն անհանգիստ են։

Հայերը կարող են գոյատեւել ժողովրդավար Թուրքիայում։ Ես պայքարում եմ այս մտքի իրականացման համար։

Պատգամավոր դառնալուց հետո կարողացե՞լ եք հայ համայնքի որոշ խնդիրները լուծել։

Թուրքիայի հայերը ունեն ներկայացման խնդիր։ Հայերը ներկա պահին չեն կարողանում ընտրել պատրիարքին եւ հիմնադրամների ղեկավարներին։ Ընտրական համակարգը գտնվում է կողպեքի տակ, շարունակում ենք աշխատել այդ խնդիրները լուծելու համար։ Բացի այդ, զբաղվում եմ հայկական դպրոցների հարցերի եւ չվերադաձվող անշարժ գույքերի հետ։ Կարճ ժամանակ առաջ հարց եմ ներկայացրել, Դիյարբեքիրի Սուրի շրջանում պետականցվող տարածքների վերաբերյալ, որը ընդգրկում է Սուրբ Կիրակոս Հայկական Եկեղեցին եւ այլ ազգերին պատկանող սրբավայրերը։ Շարունակում ենք հետեւել թեմայի վերաբերյալ զարգացումներին։  Այս ամենը չեն կարող լուծվել արագ, բայց բոլորի համար շարունակում ենք աշխատանքներ կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ