News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Շնող գյուղում  մայիսի 10-ին, հրդեհված տանը մահացած հայտնաբերված 56-ամյա Սուսաննա Գալինյանի սպանության մեջ կասկածվող Արսեն Մարգարյանը կնոջն սպանելուց  հետո բռնաբարել է նրան: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, մայիսի 10-ի գիշերը Արսենը գնացել է հոգեկան շեղումներ ունեցող կնոջ տուն, նրան սեռական հարաբերության առաջակություն անելուց հետո մերժում ստացել, խեղդել նրան եւ բռնաբարել մեռած կնոջը: Արսենը ոստիկանությունում պատմել է, որ Սուսաննա հայհոյել է իր հանգուցյալ հորը, ինքն էլ բարկացել է, խալաթով կապկպել է 56-ամյա կնոջ ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին՝ խեղդել է:

«Ամսի 10-ի գիշերը, ժամը 2-ին, այցելել եմ իմ բարեկամ Սուսաննա Գալինյանի տուն, նրան սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս, ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել եւ վառել»,-պատմել է Արսենը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը եւ պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:

Ձեռնարկված անհետաձգելի  քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արդյունքում պարզվել է, որ դեպքից առաջ կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եւ խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության  ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ