Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քիչ առաջ սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների եւ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հետ:

Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: