News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուրջ հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ես խորապես ցավում եմ վերջին զոհերի հետ կապված եւ կողմերին կոչ եմ անում լիարժեք հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին:

Այս համատեքստում ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից իմ գործընկերների նախաձեռնությունը, որոնք մայիսի 16-ին հանդիպում անցկացրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ինձ ոգեշնչում է հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին երկու նախագահների հավաստումը, ինչպես նաեւ հունիսին բանակցությունների նոր փուլ սկսելու նրանց պատրաստակամությունը:

Գերմանիան, որպես 2016թ. ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ամբողջությամբ սատարում է համանախագահների հետ աշխատանքը: Մենք նաեւ աշխատանք կտանենք անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:

Ապրիլին բռնության սրացումը հիշեցում դարձավ այն մասին, որ փակուղուց դուրս գալու համար կրկնակի, մշտական ջանքեր են անհրաժեշտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ