News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ալիգատորը դաշտից ձմերուկ է գողացել: Ըստ Associated Press-ի, այս մասին նշված է նահանգի՝ գյուղատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի Facebook-ի էջում:

Լուսանկարը, որում երախում ձմերուկը սեղմած ալիգատորն ափից գետն է սողում, մակագրված է. «Հենդրի շրջանի դաշտում ալիգատորը բռնվել է ձմերուկ գողանալիս»:

Ըստ Lenta-ի, լուսանկարը ցնցել է վայրի բնության ուսումնասիրությամբ զբաղվող Սթիվ Սթիգլերին: Նա ալիգատորի պահվածքը տարօրինակ է համարում, քանի որ այս սողունները սովորաբար ձմերուկով չեն սնվում:

Սթիգլերը ենթադրում է, ալիգատորի մոտ կարող էր քաղցրի հանդեպ հատուկ առաջանալ, քանի որ մարդիկ հաճախ կերակրում են գետի գիշատիչներին, չնայած ալիգատորներին կերակրելն արգելված է նահանգի օրենսդրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ