News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայերի կոտորածները «ցեղասպանություն» ճանաչող բանաձեւը սատարելով՝ Բունդեսթագի պատգամավորները կարող են զայրացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ վտանգի տալ դնել Եվրամիության հետ միգրացիոն գործարքը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Ըստ հոդվածի, քվեարկությունն անցկացվելու է զգայուն պահի, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ձգտում է, որպեսզի Էրդողանը պահպանի միգրանտների հարցով գործարքի իրականացմանը հավատարմությունը:

Քննադատները Մերկելին մեղադրում են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ մեղմ դիրքորոշման մեջ, քանի որ նա հուսահատորեն ձգտում է կանգնեցնել միգրանտների հոսքը Գերմանիա: Մերկելը նաեւ քննադատության է արժանացել՝ դատարանին թույլ տալով առաջ շարժվել Էրդողանի մասին բանաստեղծություն գրած երգիծաբանի նկատմամբ հետաքննության գործում:

Պահպանողական Ֆրանց Ջոզեֆ Յունգի խոսքով, «ցեղասպանություն» եզրույթը կլինի ինչպես բանաձեւի վերնագրում, այնպես էլ տեքստում:

«Մենք ցանկանում ենք ներդրում ունենալ հաշտեցման գործում, բայց կարծում եմ, որ ցանկանում ենք նաեւ ճիշտ նկարագրել պատմական փաստը»,-  Deutschlandfunk ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է նա՝ հավելելով, որ դա կապված չէ միգրացիոն գործարքի հետ:

Հոդվածի հեղինակների խոսքով, նաեւ մտավախություն կա, որ բանաձեւը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայի 3.5 միլիոնանոց թուրքական համայնքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ