Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհի 17-21-րդ կմ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 կմ հատվածում), ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից եւ մինչեւ ժամը 03.15-ը իրականացրել են հերթապահություն:
Ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում կրկին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից: