Հայաստանում յուրաքանչյուր ձեռներեց պետք է ներկրմամբ զբաղվելու հնարավորություն ունենա: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ մայիսի 19-ին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է կազմել ներկրման ընթացակարգի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Այդ ցանկը պետք է հրապարակել Էկոնոմիկայի նախարարության կայքում, որպեսզի բիզնեսը կարողանա ծանոթանալ դրան: Պետմարմինները չպետք է այս փաստաթղթերից դուրս որեւէ այլ պահանջ ներկայացնեն ու որեւէ այլ ստուգում իրականացնեն: Վարչապետի հսկիչ ծառայութունը շաբաթական կամ ամսական մեկ անգամ կստուգի բիզնեսի բողոքները: «Բոլոր այն պահանջները, որոնք համապատասպանում են օրենքին, պետք կատարվեն ամենասեղմ ժամկետներում», - հավելել է վարչապետը: