News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ի ու Վյետնամի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի նախագծին:

Ըստ նախագծի, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մի շարք ապրանքների վրա կսահմանվի զրոյական մաքսատուրք, մի շարք այլ ապրանքների վրա էլ այն կսահմանվի մինչեւ 2025 թվականը: Սահմանված է նաեւ ազատ առեւտրի ռեժիմից դուրս մնացող ապրանքների շարքը՝ այդ ապրանքներից են մասնավորապես շաքարը, բանջարեղենն ու ծխախոտը:

Ապրիլի 13-ին Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ԵՏՄ վարչապետերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտել փաստաթղթի նախագծի ներպետական համաձայնեցումը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է որ Հայաստանն էլ իր հերթին ուզում է պայմանագրում ընդգրկել կոնյակի ու գինիների արտահանման համար բարենպաստ պայմաններ: Քանի որ պայմանագրի նախագիծը ստեղծվել է դեռ մինչեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նման կետեր այն չի պարունակել: Վարչապետ Աբրահամյանն էլ իր հերթին նկատեց, որ վյետնամցի գործընկերների հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նա բարձրացրել է այդ հարցը ու ստացել նրանց համաձայնությունը:

Նշենք որ Վյետնամից Հայաստան ներկրումը 2015-ին կազմել է շուրջ 14.4 մլն դոլար՝ հիմնականում բջջային հեռախոսներ, համակարգիչներ, նաեւ հագուստ ու սուրճ: Արտահանումը կազմել է 131 հազար դոլար՝ հիմնականում կոնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրողի գներն աճել են 7,5%-ով
Եվրասիական տնտեսական միության համար գյուղատնտեսական ապրանքների արտադրողական գների ինդեքսը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ կազմել է 107,5 տոկոս...
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
Ամենաշատ