News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը Մաունթին Վյու (Կալիֆորնիայի նահանգ) քաղաքում    I/O մամուլի ասուլիսին ներկայացրել է Android Wear օպերացիոն համակարգի երկրորդ տարբերակը, որի կառավարմամբ աշխատում են ձեռքի ժամացույցները: Ընկերությունը միջոցառման ուղիղ հեռարձակում է իրականացրել պաշտոնական կայքում: 

Android Wear 2.0-ով սարքերի աշխատանքում առանցքային նորույթ կդառնա նրանց` առանց սմարթֆոնի, հավելվածներ գործարկելու, ինչպես նաեւ    Wi-Fi-ին եւ բջջային ցանցերին ինքնուրույն միանալու կարողությունը:

Մշակողների խոսքով, նոր հավելումը սարքին թույլ կտա ավելի սեւեռուն կերպով հետեւել իր սեփականատիրոջ առողջությանը եւ աշխատել հաղորդագրությունների հետ: Ի հավելումն դրա, օպերատիվ համակարգում ստեղնաշար է հայտնվել, որը թույլ է տալիս բառեր մտցնել մատի մեկ հպումով: 

Android Wear 2.0-ում օգտատերը կկարողանա թվացույցի վրա տեղեկություններ դուրս բերել ցանկացած հավելվածից, որը ապահովվում է խելացի ժամացույցի կողմից: Օպերացիոն համակարգի թողարկումը նախատեսված է   2016-ի աշնանը, հայտնում է lenta-ն:

Android Wear-ի առաջին տարբերակը հայտնվել է 2014-ի գարնանը: Նրա կառավարմամբ են աշխատում ձեռքի ժամացույցների տասնյակ մոդելներ, մասնավորապես`   Moto 360-ը, LG G Watch-ը եւ Huawei Watch-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ամենաշատ