News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մայիսի 20-ին եռօրյա այցով կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող Սահմանադրության բարեփոխումների համազգային հանրաքվեին:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի ղեկավարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ:

Տեղեկացնենք, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված են 33 միջազգային դիտորդներ` Անկախ պետությունների համագործակցության մասնակից 7 պետություններից (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան), այդ թվում՝ պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության աշխատակիցներ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքի պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի փորձագետներ:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 47-րդ նիստի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 22-25-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ