News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 19-ին, «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված եւ գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:

Հանրապետության նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն եւ առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաեւ իրենց մոտ առկա աշխատատեղերը եւ ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:

Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության եւ այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգեւորիչ է համարել եւ բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման եւ արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ