News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի ունեցավ 2015/16 Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Այս տարի շատ էր խոսվում, որ այս անգամ Եվրոպայի լիգան ավելի հետաքրքիր է ստացվել, քան չեմպիոնների լիգան: Այստեղ ավելի կատաղի խաղեր էին ընթանում, միայն «Լիվերպուլ»-«Բորուսիա» պատասխան խաղն ամեն ինչ արժեր:

Եզրափակիչ դուրս եկան «Լիվերպուլն» ու «Սեւիլիան»: Իսպանական թիմի համար արդեն սովորական է դարձել այս մրցաշարում հաղթելը: Նա այս առումով ռեկորդակիր է, իսկ բրիտանական «Լիվերպուլն» ահա 2005 Չեմպիոնների լիգայի ֆանտաստիկ եզրափակչից հետո ոչ մի մեծ նվաճում չունի եւ Յուրգեն Կլոպի համար սա կլիներ անգլիական թիմի հետ առաջին մեծ նվաճումը: Անգլիական հրաշքը տեղի չունեցավ, «Սեւիլիան» երրորդ տարին անընդմեջ եւ հինգերորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց այս տիտղոսը: Ինչպիսին էր խաղը բոլորը դիտեցին, իսկ ահա ինչ էր կատարվում այդ օրը Բազելում նույնպես ուշագրավ էր:

Երբ խաղում է աշխարհի ամենաուժեղ երկրպագուներ ունեցող լեգենդար «Լիվերպուլը» ուրեմն արդեն ոչ միայն խաղադաշտում, այլեւ նրա սահմաններից դուրս է հետաքրքիր: Իրականում, մայիսի 18-ին Բազելը ներկված էր մի գույնով՝ կարմիրով, ողջ քաղաքը լի էր անգլիացի երկրպագուներով: Նրանք քաղաքի կենտրոնը վերածել էին մեծ թատերաբեմի: Երգում էին, պարում տարբեր ֆան գոտիներում: Քաղաքի բոլոր գարեջրատները, ռեստորանները լի էին լիվերպուլցիներով: Երկու ժամ զբոսնելով քաղաքում արդեն անգիր սովորեցի նրանց բոլոր երգերը: Ամբողջ օրվա ընթացքում աչքովս չընկավ գոնե մեկ սեւիլիացի:

Բազելի Saint Jakob մարզադաշտը տեղավորում է 35 000 հանդիսական: Ասում էին, եթե իմանային Լիվերպուլն է խաղալո,  գուցե ավելի մեծ մարզադաշտ ընտրեին: Մարզադաշտի միայն երեք սեկցիաներում էին «Սեւիլիայի» երկրպագուները, մնացածում իշխում էր «Լիվերպուլի» կարմիրը:

Խաղն սկսվելուց րոպեներ առաջ մաշկիս վրա զգացի, թե որքան զորեղ է You will never walk alone-ը մի ամբողջ մարադաշտի կատարմամբ: Իրականում մեկ անգամ գոնե կյանքում դա պետք է լսել, ներկա գտնվել այս հիանալի տեսարանին: Բացի այդ հերթական անգամ համոզվեցի, որ «Լիվերպուլի» երկրագուները երբեք չեն փոխվի. Այո, նրանք առաջվա խուլիգանները չեն, բայց միեւնույն է, խաղից առաջ հասցրին կռիվներ սարքել, քաղաքը մի լավ աղտոտել ու նոր միայն գնալ խաղին: Իսկ երբ սկսվեց խաղը, պարզ դարձավ, որ իրականում քանակն այդքան էլ կապ չունի: Խաղը արտացոլում էր այն ամենը, ինչ կատարվում էր տրիբունաներում:

«Լիվերպուլը» խաղն սկսեց իր ոճով, առաջինը դարձավ գոլի հեղինակ, իսկ հետո կորցրեց ամեն ինչ: Մինչդեռ «Սեւիլիան» արթացավ միայն երկրորդ խաղակեսին եւ տարավ խաղը մինչեւ հաղթանակ ավարտ:

«Սեւիլիայի» երկրպագուները, որոնք անվազն 7-8 անգամ ավելի քիչ էին, քան անգլիացիները, խաղի ընթացքում մեկ րոպե անգամ չլռեցին: Մարզադաշտում մոռացվեց, որ խաղում է ահեղ «Լիվերպուլը»: Կար միայն «Սեւիլիան» ու իր հավատարիմ բանակը…

 Խաղի ավարտից հետո, չնայած ի սկզբանե երկրպագում էի «Լիվերպուլին», տխրություն չկար, որ հերթական անգամ հաղթեց «Սեւիլիան»: Այսպիսի երկրպագուներ ունեցող թիմի  համար արժե ուրախանալ:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ