News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների դաշնակիցների հարաբերություններ չեն, մենք դրանք բնութագրում ենք որպես ռազմավարական գործընկերություն։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։

«Երկու բառն էլ լրիվ հասկանալի են։ Գործընկերություն նշանակում է, որ մենք համագործակցում ենք, ռազմավարական նշանակում է, որ համագործակցությունը երկարաժամկետ բնույթ է կրում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած օբյեկտիվ գործոններն հասկանալի են՝ աշխարհագրական մոտ դիրք, տնտեսական կապեր, Ռուսաստանում առկա մեծ ադրբեջանական սփյուռք. մենք դա կոչում ենք ռազմավարական գործընկերություն։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի դաշնակիցը չէ, Հայաստանի հետ մենք ռազմա-քաղաքական միություն ունենք, փոխօգնության մասին մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական»,- նշել է Պավլովսկին։

Դիվանագետի խոսքով՝ հենց դրանում է տարբերությունը, եւ խոսել այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկվում են նույն մակարդակի վրա, այնքան էլ ճիշտ չէ։ «Իհարկե, քչերն են խորանում նման դետալների մեջ, որոնք շատ կարեւոր են»,- ասել է Պավլովսկին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարության ենթատեքստում, թե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որը միանշանական չէր ընկալվել հայ հանրության շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ