News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը վաղուց էր հասունանում, սակայն առաջ նախընտրում էին խնդիրները չհրապարակայնացնել։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին՝ հավելելով, որ տարաձայնությունները հասունանում էին, իսկ ճշմարտության պահը վրա հասավ, երբ խոցվեց ռուսական կործանիչը։

Նրա խոսքով՝ այս պահին Թուրքիայի ակտիվությունը նկատվում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններում։ Ընդ որում, Թուրքիայի ակտիվությունն ունի հակառուսական ուղղվածություն։ Միաժամանակ դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում չի մեղադրում թուրք ժողովրդին կամ  Թուրքիային՝ որպես պետության։ «Այդ ճգնաժամը ծնվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության անպատասխանատու պահվածքի պատճառով։ Թուրքիայի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը, ինչը, առաջին հերթին, վատ է հենց Թուրքիայի համար»,- ասել է Ալեքսեյ Պավլովսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ