News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախյան շարժմանը հաջորդել է մեզ պարտադրված պատերազմը, եւ հայ ժողովուրդը հատկապես 1991-94թթ. միակամ եւ միաբան ոտքի ելավ՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ ժողովրդի:

1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի մասին պայմանագիրը պետք է հեռու պահեր մեզ հետագա պատերազմներից, բայց մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մեր հակառակորդը նենգ է ու ստոր:

Եվ դրա վառ ապացույցն էր այս տարվա ապրիլյան իրադարձությունները, որոնք պաշտպանողական մարտերը վերածեցին հարձակողականի:

Արցախցիներն անմիջապես զգացին Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության արձագանքը եւ նետվեցին մեր պաշտպանական բնագծերը: Ես, որպես այդ մարդկանցից մեկը, իմ համեստ մասնակցությունն ունեցա մեր ժողովրդի եւ հայրենիքի պաշտպանության գործում, եւ կուզենայի խորին շնորհակալություն հայտնել զինված ուժերի բոլոր մարտիկներին, մեր ժողովրդին եւ համայն հայությանը՝ իրենց այդ մեծ առաքելության համար:

Միաժամանակ ուզում եմ իմ խորհուրդն ու հորդորներն ուղղել բոլորին՝ զերծ մնալ ցանկացած հայտարարություններից, մեկնաբանություններից եւ ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումներից, որոնք կարող են վնասել հայրենիքի անվտանգությանը:

Այդ համատեքստում, պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջերս lragir.am-ում  հրապարակված՝ իմ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ փոխանցելու վերաբերյալ ինձ վերագրվող կոչերն անհիմն են եւ իրենց մեջ պարունակում են քաղաքական շահարկումներ: Ուստի, պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ