News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 19-ին Սոչիում «Ռուսաստան – АСЕАН գործընկերությունը Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն նոր ճարտարապետության մեջ. Բիզնեսի նոր հնարավորություններ»  բիզնես ֆորումի լիագումար նիտի ժամանակ հայտնել է Հանձնաժողովի ու Հարավարեւելյան պետությունների ասոցացիայի (АСЕАН) համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին:

Միջոցառման շրջանակում կայացել է հրապարակային բանավեճ ՝ АСЕАН-ի գլխավոր քատուղար Լե Լիոնգ Մինյայի, ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի, ՌԴ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոխինի, ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահ Ցզին Լիցյունի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի եւ այլոց մասնակցությամբ:

 Դիմելով բանավեճի մասնակիցներին ՝ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ АСЕАН–ի նպատակն է ինտեգրման խորացումը: Նա շեշտել է որ ԵՏՄ-ն ու Եվրամիությւոնը այն առավել զարգացած միավորումներն են, որոնք ինտեգրացիոն գործընթացների կառավարումը հանձել են վերազգային մարմիններին՝ ԵՏՀ-ին ու Եվրոպական հանձնաժողովին: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային մակարդակներում ինտեգրման զարգացումը ժամանակակից համաշխարհային տնտեսական գործընթացների իրական միտումն է:

«Տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր այլընտրանք չունեն»,- ասել է ՏԻգրան Սարգսյանը: Այս միտումի դրսևորումներից մեկն է  ԵՏՄ ստեղծումը, որը պայմանավորված է մասնակից երկրների իրական տնտեսական շահերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ