News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ երեւույթին Ռուսաստանը կա՛մ հրաժարվում է, կա՛մ զգուշանում է  այն գերակա դիրքորոշումից, որ նա ունի Կովկասում, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի այդ դիրքորոշման պատճառն արտաքին քաղաքական գործոններն են:

Արման Նավասարդյանը դրական է համարում, որ ԼՂ խնդրում Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներ միջեւ կոնսենսուս գոյություն ունի, ինչը չկա այլ հակամարտությունների պարագայում:

Անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը նա նշեց. «Ես չափավոր լավատես եմ. ոչ շատ ոգեւորված եմ, ոչ էլ վատատես եմ այդ հանդիպումից: Իհարկե, բանակցությունն ավելի լավ է, քան պատերազմը, բայց արդյոք պատերազմը եւ Ադրբեջանի ռազմական գործողությունները կդադարե՞ն: Մեր նպատակը պետք է լինի Ղարաբաղի ներգրավումը բանակցություններին, առանց որի տանուլ կտանք, իսկ հաջորդ քայլը կարող է լինել ճանաչման հարցը»:

Հարցին, թե Վիեննայի հանդիպումից Հայաստանը շահած դուրս եկավ, թե Ադրբեջանը, Նավասարդյանը պատասխանեց, որ դիվանագիտության մեջ երբեն չպարտվելն էլ է հաղթանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ