News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ օդային հաղորդակցման սահմանափակումների ամբողջական չեղարկմամբ չեն բացառվում սակագների փոփոխությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

«Եթե մի ոլորտում սահմանափակումները վերանում են, դա բերում է ակտիվության: Այս դեպքում երբ մեկից ավելի ավիաընկերություն կարող է սպասարկել չվերթները. հնարավոր է՝ սակագների իջեցում լինի: Այժմ տեսնենք, թե հայկական եւ ուկրաինական ավիաընկերություններն ինչպես կօգտվեն այս հնարավորություններից»,- ասաց Աննա Չոբանյանը:

Ըստ նախարարության պաշտոնյայի՝ մինչեւ նոր պայմանավորվածության ձեռք բերումը՝ երկու կողմերն ունեին հաճախականության թույլատրելիության, ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիների, նշանակման քանակի սահմանափակումներ: Սրանց չեղարկումից հետո ավիաընկերությունները կարող են շահագործել երթուղիներն այնքան հաճախականությամբ, ինչքան կցանկանան:

«Նախկինում շաբաթական երեք չվերթ էին իրականացնում: Բացի դրանից, ավիաընկերությունների նշանակման քանակի սահմանափակումներն են վերացվել: Սա նշանակում է՝ ինչքան ավիաընկերություն մենք ուզենք, կնշանակենք եւ հակառակը: Օրինակ, հայկական կողմն ունի երկու ավիաընկերություն, որոնք երկուսն էլ կարող են թռիչքներ իրականացնել դեպի Ուկրաինա: Նույնն էլ ուկրաինական ավիաընկերություններին է վերաբերում»,- ասաց Աննա Չոբանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ