News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը մայիսի 19-ին բողոքարկվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ 20-ամյա Գուրգեն Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանից:

Նշենք, որ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ միջադեպով եւս 5 անձ է ներգրավվել գործում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, նախնական քննության տվյալներով՝ գիշերային ակումբում վիճաբանությունն սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։

Մասնավորապես՝  տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ին ձերբակալվել է երկու անձ՝ Ռ.Թումանյանը եւ Վ.Վարդանյանը, որոնց մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հետ է վերցրել եւ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ապրիլի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է դատախազի ցուցումը՝ խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով քաղաքացի Գ.Գրիգորյանին անհապաղ ձերբակալելու մասին, ինչպես նաեւ դատախազի  որոշումները՝ Գ.Արսենյանին, Ա.Ներսիսյանին ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է  ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ.Արսենյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։

Մայիսի 16-ին որոշումներ են կայացվել Գ.Գրիգորյանին եւ Ա.Ներսիսյանին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ միջնորդություններ ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նկատի ունենալով, որ վերջիններիս գտնվելու վայրն անհայտ է՝ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ