News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՏՄ վարչապետերը ընդունել են մինչեւ 2025 թ. նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաներ ձեւավորելու հայեցակարգը, հայտնել է Ռուսաստանի Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:

Այսօր Երեւանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարները քննարկել են այդ թվում ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգի ընդունմանը վերաբերող հարցերը:

Հայեցակարգի նախագիծը ենթադրում է, որ ընդհանուր շուկայում նավթի ու նավթամթերքի առեւտուրն իրականացվելու է երկկողմանի պայմանագրերով ու բորսայում, ընդհանուր շուկայի մասնակիցների միջեւ հաշվարկների ապահովման հարցերում միասնական գործունեություն է լինելու եւ նավթի ու նավթամթերքի փոխադրման համակարգերի, նավթի պահեստների օպերատորների հետ փոխգործակցություն:

Ընդհանուր շուկայում ստեղծվելու են պայմաններ արդյունավետ ոչ խտրական առեւտրի համար, վերացվելու են բորսա դուրս գալու խոչընդոտները, ապահովվելու է սպառման, արդյունահանման, փոխադրման, մատակարարման, նավթի ու նավթամթերքների վերամշակման մասին տեղեկությունների փոխանակություն, բարձրացվելու է նավթի ու նավթամթերքի գնագոյացման թափանցիկությունը:

Ընդհանուր շուկան ենթադրում է, որ փոխառեւտրի մեջ քանակական սահմաափակումներ ու մաքսատուրքեր չեն կիրառվելու, Համագործակցության մասնակից երկրներին նավթով ու նավթամթերքով ապահովելը առաջնային է լինելու ու նավթային շուկայի տեխնոլոգիական ենթակառուցվածքի գործունեության վերաբերյալ ազգային կանոնները ու նորմերը ներդաշնակեցվելու են :

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքով այս փաստաթուղթը անհրաժեշտ է որպեսզի «արդեն միջնաժամկետ հեռանկարում՝ մինչեւ 2025 թ. մենք ունենանք միասնական շուկա՝ հասկանալի կանոններով, աշխատանքային սկզբունքներով»: «Դրանում բոլորս ենք շահագրգռված»,- ասել է Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ