News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» չեղյալ հայտարարելու պահանջով Գառնի-Երեւան Ճանապարհն արդեն 6 ժամից ավելի է մի քանի հարյուր գառնեցիներ փակել են: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գառնի եկող զբոսաշրջիկները ստիպված են լինում ճանապարհատվածի այդ մասում իջնել մեքենաներից եւ ոտքով հասնել Գառնիի հեթանոսական տաճար, կամ հակառակը:

Ճանապարհը փակած գառնեցիներին մի քանի ժամ առաջ մոտեցել էր Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը: Նա հորդորել էր  գյուղացիներին բացել ճանապարհը գոնե զբոսաշրջիկների համար, սակայն, գյուղացիները նշել էին, որ իրենց համար ավելի կարեւոր է իրենց հարցի լուծումն ստանալը:

Նշենք, որ գառնեցիներն այս պահին եւս շարունակում են փակ պահել ճանապարհը, մեզ հետ զրույցւոմ նրանք նշեցին, որ մինչեւ իրենց պահանջը չկատարվի, չեն պատրաստվում բացել ճանապարհը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները պահանջում են նաեւ Ազատի կիրճից հանել տեխնիկան:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:

Տպել
Ամենաշատ