News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեխաներն արդեն երրորդ օրը դպրոց չեն հաճախում: Գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ այդպիսով պահանջելով դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարի պարտքը: NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործներից Սաշիկը նշեց, որ «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն Ավետ Գալստյանը խոստացել է գյուղացիներին մայիսի 21-ին տալ մթերված խաղողի գումարը, սակայն, գյուղացիներն այնքան էլ չեն հավատում նրա խոստմանը:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Տպել
Ամենաշատ