News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը հավանություն է տվել «Ենթակառուցվածքների եւ գյուղա¬կան ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի համայնքների ջրամատակարարման համակարգերի եւ Սյունիքի մարզի ընդհանուր առմամբ 31 համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշմանը:

Քննարկվել եւ հաստատվել է վերը նշված ծրագրի շրջանակում Արագածոտնի, Լոռու եւ Տավուշի մարզերում 2016-2017 թթ. Ջրամատակարարման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Շիրակի մարզերում 2016-2017թթ. ջրամատակարարման համակարգերի վերակառուցման շինաշխատանքների տեխնիկական հսկողության եւ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման ծրագրերի իրականացման համար անցկացված մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշումը:

Որոշվել է «Ենթակառուցվածքների եւ գյուղա¬կան ֆինանսավորման աջակցություն» (ԵԳՖԱԾ) ծրագրի շրջանակում 2016-2017 թթ. իրականացվելիք համայնքային ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքների ցանկում ներառել Հոռոմ, Ծովինար, Վարդենիկ եւ Նորատուս համայնքները: Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Բաղադրիչ  4 Գյուղական Ֆինանսավորում (Այգեգործական վարկեր)» ենթաբաղադրիչի շրջանակներում «Տեխնիկական աջակցություն» ծրագիրը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ