News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գառնեցիներն այսօր առավոտից շարունակում են փակ պահել Երեւան-Գառնի ավտոճանապարը: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները  պահանջում են չեղյալ հայտարարել «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը»  եւ Ազատի կիրճից հանել շինարարական տեխնիկան: NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչ տիկին Արուսյակը նշեց, որ գառնեցիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, ավելին՝ սպառնում են փակել Երեւան եկող ջուրը: Տիկին Արուսյակը կոչ է անում երեւանցիներին միանալ  իրենց պահանջին եւ իրենց հետ փակել ճանապարհը, քանի որ այդ ծրագրի իրագործման դեպքում վնաս կհասցվի ոչ միայն գառնեցիներին, այլեւ երեւանցիներին. «Մենք այսօր այստեղ ենք գիշերելու, չենք բացելու ճանապարհը: Եթե մեր պահանջը չկատարվի, կփակենք նաեւ Երեւան հասնող ջուրը»:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները պահանջում են նաեւ Ազատի կիրճից հանել տեխնիկան:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:

Տպել
Ամենաշատ