News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդուման մայիսի 20-ի լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխությունները:

Փոփոխություններով ամրագրվում է այն նավթամթերքի ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստան են ներկրվելու առանց մաքսատուրքի: Ըստ ՏԱՍՍ-ի, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ միացել է Եվրասիական տնտեսական միությանը, ինչի կապակցությամբ էլ փոփոխություններ են մտցվում երկու երկրների միջեւ առեւտրի կարգավորման մասով:

Ըստ Սենտյուրինի, համաձայնագրից հանվել է նաեւ ՌԴ-ի կողմից չստացված Հայաստանի պետական պարտքում պայմանականորեն հաշվարկված արտահանման մաքսատուրքի փոխանցման հնարավորության մասին դրույթը եւ, բնականաբար, պետական պարտքի մասին դրույթը:

Առաջարկվում է նաեւ հստակեցնել նավթամթերքի ցանկը, որոնց նկատմամբ շարունակում է գործել առանց մաքսատուրքի մատակարարումների ռեժիմը, եւ դրանում հավելել հեղուկ նավթային պարաֆինը:

Բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ