News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդությունը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկը կարելի է հեշտությամբ նշել՝ ազգայնական հռետորաբանություն: Այս մասին գրել է Արտաքին քաղաքականության հետազոտության ինստիտուտից Քրիստինա Ֆիլիպ-Բլումաուերը՝ հավելելով, որ սպառազինությունների մրցավազքը կարող է խարխլել ամբողջ եվրասիական տարածաշրջանը: Հրապարակման մեջ նշված է.

«Բախումների ինտենսիվության աճը երբեմն համընկնում էր արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ: Այդպիսի միջադեպերից մեկը տեղի ունեցավ 2012 թվականին, այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ: Դա տեղի ունեցավ նաեւ մարտի վերջին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգութան գագաթաժողովից հետո:

Ղարաբաղում հակամարտությունը շարունակում է խրամատային պատերազմ մնալ: Իսկ այդ խրամատները կարելի է համեմատել միայն Առաջին համաշխարհայինի խրամատների հետ:

Լեռնային Ղարաբաղում ռեսուրսներ չկան, այն տարանցման տեսանկյունից ռազմավարական նշանակություն չունի:

Հնարավոր է՝ այսօրվա իրադրության մեջ ամենավատն այն է, ինչը Թոմաս դե Վաալը New York Times-ում հրապարակված հոդվածում բնութագրել է այսպես. «Դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հայտնվել են իրենց սեփական հռետորաբանության ծուղակում՝ իրենց ժողովուրդներին լիարժեք հաղթանակ խոստանալով, որը հնարավոր չէ: Նրանք ստատուս-քվոն օգտագործեցին՝ սեփական լեգիտիմության մասին դժվարին հարցերը շրջանցելու կամ մարդկանց ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար»:

Ադրբեջանում խաղաղություն քարոզողներին երկրի թշնամի են հռչակում՝ մեղադրելով հանուն միջազգային դրամաշնորհների երկրի արժեքներին դավաճանելու եւ Հայաստանի ազդեցության տակ ընկնելու մեջ:

Հայաստանում երկու հանրությունների մերձեցման կողմնակիցների թիվը մեծ չէ, եւ նրանց վատ չեն ընդունում: Հիմա երկխոսություն գրեթե չկա:

2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկրի պաշտպանական բյուջեն երկու անգամ գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն: 2014-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11.64 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանինը՝ 75.20 մլրդ: Չնայած դրան, երկու երկրներում էլ ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերի հարաբերակցությունը գրեթե նույնն է. Ադրբեջանում՝ 4.6%, Հայաստանում՝ 4.5%: Դա բավական մեծ ցուցանիշ է. նույն տարում Գերմանիայում այդ ցուցանիշը կազմել է 1.2%, ԱՄՆ-ում՝ 3.3%, ըստ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների (SIPRI)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ