News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թեկուզ անթույլատրելի ուշացումով, բայց 1994 թբականին Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Օսմանյան Կայսրությունում պոնտացի հույների ցեղասպանության հիշատակի օր ընդունելու որոշման օգտին: Այս մասին գրում է իտալական Il Fatto Quotidiano թերթը:

Հույները բնակվել են Փոքր Ասիայի հյուսիսում՝ Պոնտոսում: Տրապիզոնի գրավումը 1461 թվականին, դույզն ինչ չի փոխել նրանց հունական ինքնագիտակցումը: Բայց 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալն իջել է Սամսունում, որպեսզի սկսի պոնտացի հույների ցեղասպանության առավել դաժան երկրորդ փուլը՝ գերմանացի խորհրդատուների ղեկավարությամբ:

Որոշ պատմաբանների կարծիքով, հույների ցեղասպանությանը զոհ է գնացել 350 հազար մարդ: Մոտ 400 հազարը փրկվել են՝ ապաստան գտնելով Հունաստանում, ինչ-որ մաս՝ Ռուսաստանի հարավում: Իրենց արհեստով ու աշխատանքով հույները կարողացել են վերականգնել իրենց բարեկեցությունը: 1865 թվականին Պոնտոսի հույների թիվը եղել է 265 հազար, 1880-ին՝ 339 հազար, իսկ 20-րդ դարի առաջին տարիներին՝ ավելի քան 700 հազար: 1860 թվականին Պոնտոսում արդեն կար 100 դպրոց, նրանց մշկութային կյանքի մակարդակը հասու չէր նրանց, որոնք ավելի ուշ հետապնդում էին հույներին: 1919 թվականին հունական դպրոցների թիվը հասել էր 1401-ի:

Բացի դպրոցներից, հույները հայտնի էին խմբագրական աշխատանքներով, առեւտրով, մշակույթի եւ մարդասիրական ոլորտներում աշխատանքով, թատերական արվեստում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը, «պետության անվտանգության» անվան տակ հույների մեծ մասին տեղահանեցին երկրի խորքերը: Նրանք աշխատում էին, այսպես կոչված, աշխատանքային գումարտակներում, քարհանքերում, ճանապարհաշինության ոլորտում: Նրանցից շատերը մահացել են սովից ու հիվանդություններից:

Դիմադրություն ցույց տվողներին սպանում էին, իսկ նրանց գյուղերը՝ այրում: Հայոց ցեղասպանությունից հետո հույները հայերի հետ միասին Հունաստանում Էլեֆթերոս Վենիզելոսի կառավարության ժամանակավոր աջակցությամբ փորձել են հայ-հունական պետություն ստեղծել, բայց դրան խանգարել են թուրքերը, որոնք հարցի լուծման «առավել հարմար» տարբերակ են ընտրել:

Թուրքիայում մինչ օրս օրենքն արգելում է արտասանել «ցեղասպանություն» բառը Օսմանյան Կայսրության գործողությունների վերաբերյալ, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ