ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունները: Երկրների ղեկավարերը նշեցին ԵԱՀԿ առաքելության կազմի ընդլայնման հարցով հայտարարությունների իրականացման եւ ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմն ավարտին հասցնելու կարեւորությունը (շփման գծում միջադեպերի հետաքննության - խմբ.):
Ջո Բայդենը կոչ է արել մշտապես հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ընդգծել խնդրի համապարփակ լուծման հասնելու համար բանակցությունների վերականգնման համար հունիսին նախանշված քննարկումների կարեւորությունը: