News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Սպիտակ տան հարեւանությամբ հրաձգություն սկսած անձին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին Twitter-ում գրել է Վաշինգտոնի հրշեջ ծառայության եւ շտապօգնության ներկայացուցիչը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, անձը, որը զենքով մոտեցել է ԱՄՆ նախագահի նստավայրին, վիրավորվել է Սպիտակ տան պահպանության ծառայության աշխատակիցների կողմից:

BNO News-ի հաղորդմամբ, կասկածյալը մոտեցել է անցակետին եւ սկսել թափահարել զենքը: Անվտանգության ծառայության աշխատակիցները կրակել են նրա ուղղությամբ. գնդակը դիպել է նրա որովայնի հատվածին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջադեպի պահին Սպիտակ տանը չի եղել, բայց այնտեղ է փոխնախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան տանիքին դիպուկահարներ կան, սակայն, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, իրադրությունն արդեն ուժայինների վերահսկողության ներքո է:

Reuters-ի տեղեկություններով, Օբաման գոլֆ է խաղում Էնդրյուս ռազմաօդային բազայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ