News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168» ժամ թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը կայացել է սովորականի նման, առանց որեւէ արտառոց միջադեպի, հայտարարության, բոյկոտի: Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ ԵՏՄ-ի կարեւորության, այդ կառույցն ամրապնդելու անհրաժեշտության եւ այլ անիմաստ երեւույթների մասին:

Այն դեպքում, երբ նման հայտարարություն` գոնե դիվանագիտական ձեւակերպումներով, պետք է հնչեր Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից, պետք է հնչեր՝ հանուն արդարության, հանուն արժանապատվության ու հանուն ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորների հիշատակի: Որովհետեւ սա այն նիստն էր, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին` Երեւանում, սակայն տեղի ունեցավ Մոսկվայում, որովհետեւ Ադրբեջանի դաշնակից Ղազախստանի պահանջով ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուաստանի լուռ համաձայնությամբ՝ ԵՏՄ ղեկավարները հրաժարվեցին մեկնել Երեւան` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության:

Դա ԵՏՄ-ի հերթական նվերն էր Ադրբեջանին, որին Ռուսաստանը ցանկանում է այդ կազմակերպության անդամ դարձնել ամեն գնով, այդ թվում, ինչպես ռուսներն են խոստովանում` Լեռնային Ղարաբաղի: Եվ ահա, այդ ամենից հետո, հանուն Ադրբեջանի՝ Երեւանում նախատեսված նիստը տեղափոխելուց ու մեկ ամիս անց կրկին Երեւանում անցկացնելուց հետո, Հայաստանը որեւէ կերպ, որեւէ ելույթով չի արձագանքում մեկ ամիս առաջ տեղի ունեցածին: Որովհետեւ Երեւանում այս նիստը բարձր մակարդակով կազմակերպելուց առաջ Հայաստանը մասնակցել է ապրիլի 8-ից մի քանի օր անց Երեւանի փոխարեն Մոսկվայում կայացած նիստին, մասնակցել է ու կրկին որեւէ կերպ չի արձագանքել ԵՏՄ-ի կողմից՝ հանուն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ արված, մեղմ ասած, վիրավորական քայլին: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար իրականում թշնամական կառույց է:

Ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցի անդամ երկրների մեծամասնությունն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այլ՝ որովհետեւ այդ կառույցում մեր ռազմավարական գործընկերը միջոցների մեջ խտրություն չի դնում Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու շուրջ առեւտրի սակարկության առարկա է, որին ռմբակոծելու համար Ռուսաստանը նաեւ ծանր սպառազինություն է վաճառում այդ երկրին: Երեկ Երեւանում կայացավ այն կառույցի վարչապետների նիստը, որին անդամակցելու համար նաեւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որի պատճառով զոհվեցին հարյուրից ավելի հայ զինվորներ: Նրանք զոհվել են ընդամենը մեկ ամիս առաջ` այն պատերազմի ժամանակ, որի պատճառով ԵՏՄ ղեկավարները բոյկոտեցին Երեւանը` Բաքվին չնեղացնելու համար:

Փառք ու պատիվ հայ դիվանագետներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ