Պակիստանում խոշոր վթար է եղել՝ Նասիրաբադ քաղաքից ոչ հեռու ավտոբուսը բեռնատարի է բախվել:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ տասը մարդ է զոհվել, 18 մարդ վիրավորում ստացել: Տուժածներին հոսպիտալացրել են:
Վթարի պատճառը չեն հայտնում: Պակիստանում հիմնականում վթարների պատճառը ճանապարհների խարլված ծածկույթն է ու ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելը: