News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ այդ ձեւաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը: Այս մասին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանի առթիվ արված հայտարարությունում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարեւորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։

«Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն եւս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ այդ ձեւաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները»,-ընդգծել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբեւէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երեւույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետեւողական լինի այն բոլոր դրսեւորումների պարագայում, որոնք վտանգում եւ մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման եւ նոր ճգնաժամերի կանխման համար։

«Մերձավոր Արեւելքում՝ մեր անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող մարդու իրավունքների աղաղակող խախտումները, եւս մեկ ցայտուն օրինակ են, որ միջազգային հանրությունը պետք է ավելի անզիջում պայքար մղի այսօրինակ դրսեւորումների դեմ։ Դրանք խախտում են մարդու՝ ապրելու անքակտելի իրավունքը` ամրագրված մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Այս առթիվ գնահատելի է նախորդ տարի ապրիլին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Հայաստան եւ նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ նա հանդես եկավ ելույթով։ Կառույցի խորհրդարանական վեհաժողովն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հայտարարություն, որին միացավ շուրջ 200 պատգամավոր»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ